Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Լիազոր մարմնի իրավասությունները. 1. Լիազոր մարմնի իրավասություններն են` ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը. բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը. գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը. դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ. ե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը. զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով. ը) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը. թ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը. իա) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը. իբ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում իրավական ակտերի ընդունումը. իդ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը. իզ) ռեեստրի ձևի և վարման կարգի, ինչպես նաև հավատարմագրված անձանց հաշվառման կարգի հաստատումը. իէ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Հոդված 17.1. Տեսչական մարմնի իրավասությունները 1. Տեսչական մարմնի իրավասություններն են՝ 1) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը. 2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը. 3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը. 4) օրենքով սահմանված այլ լիազորություններ: |