Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Տեսչական մարմնի ֆինանսավորումը. 1. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով. 2. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը. 3. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հավանությանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար: 5. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է պարունակի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը. 6. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի համաձայնությամբ: |