Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները. 1. Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այն կազմակերպական ստորաբաժանումները, որոնք բացառապես կամ հիմնականում զբաղվում են պաշտոնական վիճակագրության մշակմամբ, արտադրմամբ և տարածմամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ստորաբաժանումների վրա չեն կարող դրվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքներին հակասող պարտականություններ. 3. Պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները պատասխանատու են պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման համար՝ տարեկան վիճակագրական ծրագրին համապատասխան. 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես պաշտոնական վիճակագրության արտադրող, իր գործունեությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն: |