Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 17 Դիտորդական առաքելության իրավունքը և վստահված անձը. 1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն՝ 1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները. 2) Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները կամ այն հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակները տեղական հանրաքվե նշանակելու օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր. 3) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր. 2. Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 3. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են հանրաքվեի ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել հանրաքվեի գործընթացի դիտարկում: Այցելուներին հրավեր ուղարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 4. Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով. 5. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների` տեղական հանրաքվեի վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում. 6. Քարոզչության կողմերը կարող են ունենալ վստահված անձինք: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 17 7. Վստահված անձ կարող են լինել միայն տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք: Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմիններում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, պրոբացիայի ծառայության ծառայողները, զինծառայողները, դիտորդները, ընտրական հանձնաժողովի անդամները. 8. Քարոզչության կողմը վստահված անձանց վկայականներ ստանալու համար դիմումը քարոզչության կողմին գրանցած ընտրական հանձնաժողով է ներկայացնում հանրաքվե նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ. 9. Դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված տեղական հանրաքվեի տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնցում նշվում է քարոզչության կողմի անվանումը: Քարոզչության կողմը լրացնում է վկայականները և տրամադրում վստահված անձանց: |