Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 396 Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների ստուգումը. 1. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումներում ստուգումներն իրականացվում են սույն գլխով սահմանված կարգով. 2. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման ավարտից հետո ստուգման նախնական արդյունքները քննարկվում են տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավասու այլ աշխատակիցների հետ. 3. Ստուգման ավարտից հետո ստուգման արդյունքների և սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խումբը կազմում է հաշվետվություն, որն ստորագրվում է վերստուգող խմբի և վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում` «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Հաշվետվությունը կազմվում է երեք օրինակից (մեկական օրինակ` վերստուգվող անձին, վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանմանը և վերստուգող խմբին): Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է սույն կետով սահմանված երկօրյա ժամկետում հաշվետվությանը կից ներկայացնել իր գրավոր առարկություններն ու բացատրությունները. 4. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման արդյունքների ամփոփումն իրականացվում է սույն օրենքի 395 հոդվածով սահմանված կարգով: |