Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46 Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը և ժամկետները. 1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը. 2. Եթե սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան. 3. Դատախազներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները՝ 1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի. 2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի. 3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի. 4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի. 5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի. 5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 46 6. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից. 7. Դատախազի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝ 1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը մինչև նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը. 2) նրա նկատմամբ սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովն ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում մինչև վերապատրաստման ավարտը. 3) նա ունի կարգապահական տույժ մինչև կարգապահական տույժի` սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը. 4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ մինչև վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը. 5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են մինչև կասեցման հանգամանքների վերանալը. 8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը. 9. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դասային աստիճան շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն: |