Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. 1. Ընկերության բաժնետերերն ունեն կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի: Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող Ընկերության արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` Կանոնադրությամբ սահմանված ժամկետներում. 2. Բաց ընկերության ժողովն իրավունք ունի որոշելու չկիրառել (կասեցնելու) քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված նախապատվության իրավունքը, ինչպես նաև սահմանելու այդ որոշման գործողության ժամկետը, եթե քվեարկող բաժնետոմսերը տեղաբաշխվում են բաց բաժանորդագրության միջոցով, և տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվելու է դրամական միջոցներով. 3. Նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը դադարում է, եթե մինչև դրա ավարտվելն Ընկերության բոլոր բաժնետերերից ստացվել է նախապատվության իրավունքից օգտվելու կամ օգտվելուց հրաժարվելու վերաբերյալ գրավոր ծանուցում. 4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի վրա, որոնք ձեռք են բերել ձայնի իրավունք` սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն: |