FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  189

Ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու և դրանք այդ մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմանները.
1. Ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
    1) ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին անդամ պետությունների լիազորված մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայությունը, որը պարունակում է սույն Օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.
    2) մաքսային մարմինների կողմից վերամշակման արդյունքներում «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման հնարավորությունը.
    3) եթե «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու օրվա դրությամբ վերամշակման արդյունքների համար ներմուծման մաքսատուրքերի գումարները, որոնք հաշվարկվում են այնպես, ինչպես դա կարվեր, եթե Միության մաքսային տարածք ներմուծելիս դրանք ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները, որոնք ներառված են ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում, ավելի քիչ են, քան ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք հաշվարկվում են «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդ ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.
    4) վերամշակման արդյունքների նախնական վիճակը տնտեսապես շահավետ եղանակով վերականգնելու անհնարինությունը.
    5) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը.
    6) հարկերի վճարումը, եթե հարկերի վճարման արտոնություններ չեն տրամադրվել.
    7) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերից և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանված այլ տուրքերից տարբեր՝ ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ պահպանելը.
    8) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
2. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  189

1) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետի պահպանումը.
    2) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ գործողություններ իրականացնելիս սույն Օրենսգրքի 191-րդ հոդվածի դրույթների պահպանումը.
    3) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների գտնվելը ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում նշված անձանց մոտ, և այդ ապրանքների օգտագործումն այդ անձանց կողմից ապրանքների վերամշակման գործողությունների կատարման համար.
3. Սույն գլխի կիրառման նպատակներով «վերամշակման արդյունքներում օտարերկրյա ապրանքների նույնականացում մաքսային մարմնի կողմից» նշանակում է սույն Օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված եղանակներից մեկով այն փաստի սահմանումը, որ վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով ներքին սպառման համար ապրանքների վերամշակման գործողությունների են ենթարկվել այն ապրանքները, որոնք ձևակերպվել են «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով: