Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 382 Արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների հետ կապված գործողությունները, որոնց պահպանման ժամկետը լրացել է. 1. Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սույն Օրենսգրքի 381-րդ հոդվածում նշված անձանց կողմից սույն Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետում չպահանջված ապրանքները ենթակա են իրացման, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ. 2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման հետ կապված ծախսերը, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) ապրանքները, այդպիսի ապրանքները ենթակա են օգտագործման կամ ոչնչացման՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) այդ ապրանքները. 3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների իրացումը, օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման հետ կապված ծախսերի, դրանց իրացման նախապատրաստման, իրացման կամ ոչնչացման հետ կապված այլ ծախսերի հաշվարկը իրականացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) այդ ապրանքները՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 382 4. Սույն Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ժամկետում հայտարարատուների կամ այլ անձանց կողմից չպահանջված՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման) և պահպանման հետ կապված ծախսերը, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերը փոխհատուցվում են նշված ապրանքների իրացումից ստացված գումարների հաշվին՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին կետը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի մաքսային մարմնի կողմից արգելքի են վերցվել (արգելապահվել են) այդ ապրանքները. 5. Ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման) և պահպանման հետ կապված ծախսերը, դրանց օգտագործման կամ ոչնչացման հետ կապված այլ ծախսերը սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում փոխհատուցվում են հայտարարատուի կամ այլ անձանց կողմից: Նշված անձանց բացակայության դեպքում և այլ դեպքերում, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) այդ ապրանքները), նշված ծախսերը փոխհատուցվում են այդ անդամ պետության բյուջեի միջոցների հաշվին. 6. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները՝ դրանց իրացումից կամ այլ օգտագործման համար փոխանցումից հետո, ինչպես նաև այդ ապրանքների ոչնչացման արդյունքում առաջացած թափոնները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ: |