FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիության ապահովումը և հանրայնացման (հրապարակման) իրավունքը.
1. Թանգարանային առարկաները և հավաքածուները հասանելի են հանրությանը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: 2․ Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային և մշակութային արժեք ներկայացնող առարկաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով.
3. Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանի ներքին կանոնակարգով: Թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը հաստատում է լիազոր պետական մարմինը։ 4․ Պետական թանգարանի գույքամատյանը հասանելի է միայն թանգարանի ղեկավարին և գլխավոր ավանդապահին (ֆոնդապահին)։ Բացառիկ դեպքերում գլխավոր մատյանին հասանելիություն թույլատրվում է լիազոր պետական մարմնի կողմից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա։ Գույքամատյանում գրանցումներ կատարում է միայն թանգարանի գլխավոր ավանդապահը.
5. Թանգարանային առարկաների և հավաքածուների հասանելիությունը կարող է սահմանափակվել`
    1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքում.
    2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում.
    3) որոշակի անվտանգային նկատառումներից ելնելով.
6. Բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, թանգարանային առարկաների և հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով որպես խորհրդանիշ հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է պետական կամ համայնքային թանգարանի դեպքում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, իսկ ոչ պետական թանգարանների դեպքում՝ սեփականատիրոջ կամ գործադիր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

7. Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, երրորդ անձանց կողմից դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով.
8. Թանգարանին հանձնված շենքերում և տարածքներում արգելվում է իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները և հավաքածուն կամ հակասում է թանգարանի օգտագործման նպատակներին.
9. Արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով։