Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 20 Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողի պատասխանատվությունը և գործողությունների սահմանափակումը. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը հասցվել է փոստային առաքանու մշակմամբ զբաղվող աշխատողներին կամ փոստային ուրիշ առաքանու, եթե այդ վնասն առաջացել է օգտվողի կողմից արգելված առարկաների ներդրման կամ առաքվող ներդրվածքի թերի փաթեթավորման հետևանքով: Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով առաքման համար արգելված առարկաներն են՝ ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր. բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր. գ) թունավոր կենդանիներ և բույսեր. դ) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների). ե) շուտ փչացող սննդամթերք. զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները: Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն իրավունք ունի փոստային առաքանին, որի ներդրվածքը արգելված է առաքման Հայաստանի Հանրապետության տարածքում, չառաքելու և այն պահելու հայտնաբերման վայրում: Այդպիսի փոստային առաքանիների ժամանակավոր պահումն իրականացվում է փոստային կապի օբյեկտում կամ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու համար օգտագործվող շենքերում` ապահովելով դրանց հաշվառումը և պահպանվածությունը: Արգելվում է կողմնակի անձանց մուտքն այդպիսի առաքանիների պահոց: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 20 Փոստային առաքանիներում սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված առարկաները և նյութերը հայտնաբերելու և այդ փոստային առաքանին չառաքելու փաստի մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորն անհապաղ հաղորդում է ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմիններին: Հիշյալ մարմինների աշխատակիցները փոստային կապի օբյեկտի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ սուրհանդակային կապի օպերատորի ղեկավարի ներկայությամբ առգրավում են արգելված առարկան կամ նյութը և այդ մասին կազմված ակտի մեկ օրինակն ուղարկում են առաքանին ուղարկողին: Փոստային առաքանու մեջ հայտնաբերված թունավոր կենդանիները և բույսերը ակտով հանձնվում են համապատասխան անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական վերահսկողության մարմիններին: Փոստային առաքանու մեջ հայտնաբերված Հայաստանի Հանրապետության դրամական նիշերը վերադարձվում են ուղարկողին կամ փոստային փոխադրությամբ առաքվում են հասցեատիրոջը, ընդ որում, հայտնաբերված գումարից պահվում է առաքման համար վճարին համարժեք գումար: Փոստային առաքանուց առգրավված տարադրամն առաքվում է ուղարկողին կամ հասցեատիրոջը` գնահատված նամակով: Առաքման համար գանձվում է սահմանված սակագնով հաշվարկված գումար: Շուտ փչացող սննդամթերքը, ինչպես նաև այն առարկաները, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը, աղտոտել կամ վնասել փոստային մյուս առաքանիները կամ սարքավորումները, առգրավում է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը և ոչնչացնում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե այդ վտանգը չի կարելի չեզոքացնել այլ եղանակով: Այս կապակցությամբ կազմվում է ակտ, և մեկ օրինակն առաքվում է ուղարկողին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 20 Առաքման համար արգելված առարկաների և նյութերի առգրավման կամ ոչնչացման մասին փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը 10-օրյա ժամկետում գրավոր հաղորդում է ուղարկողին կամ հասցեատիրոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված առարկաների և նյութերի առգրավման փաստի առթիվ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության մարմինը որոշում է ընդունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին: Միջազգային փոստային առաքանու արգելվող առարկաների և նյութերի ցանկը, դրանց հանման ու ոչնչացման կարգը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը և ձևակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի զննելու փոստային առաքանին և հանելու արգելված ներդրվածքը, ինչպես նաև ոչնչացնելու կամ թույլատրելու ոչնչացնել փոստային առաքանին, որի ներդրվածքի պարունակությունը վտանգ է սպառնում փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողների կամ երրորդ անձանց առողջությանն ու կյանքին, և եթե այդ վտանգը հնարավոր չէ չեզոքացնել այլ եղանակով: |