FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական, պրոբացիայի և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է: 3. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Ընդ որում, մեկ օրացուցային տարվա ընթացքում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ.
3.1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում.
3.2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաև այն դեպքում, երբ տվյալ օրացուցային տարում նրան արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար.
3.3. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատվելու դեպքում՝
    1) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար).
    2) նրան վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

4. Հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություն անցկացվելու դեպքում: Սույն մասում նշված պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կամ հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերում.
5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում.
6. Որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է: