Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 150 Ազատ պահեստի լուծարման դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի առանձնահատկությունները. 1. Ազատ պահեստի՝ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ազատ պահեստում գտնվող ապրանքների համար ավարտվում է Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերին (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի) համապատասխան մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման ժամկետի ավարտը. 3. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ազատ պահեստի լուծարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի մեկնարկի օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Սույն հոդվածով սահմանված կարգով «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է, իսկ ապրանքները վերցվում են Միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով: Ապրանքների հետագա տնօրինումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: |