Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Փաստաբանների ցուցակը և դրանում ընդգրկվելը. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով www.azdarar.am կայքում հրապարակում է փաստաբանների ցուցակը: Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը և ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաև փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն: Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից հետո` տասնչորս օրվա ընթացքում, ընդգրկում է նրանց համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում և այլ պետության փաստաբանների ցուցակում։ Փաստաբանն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար: |