FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  125

Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները.
1. Բողոքը քննվում և որոշումն ընդունվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոքը վերադաս մարմնի կողմից ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում.
2. Դատապարտյալի և ստորադաս մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝
    1) դատապարտյալը` իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
    2) ստորադաս մարմինը` դատապարտյալի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում վերադաս մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես ստորադաս մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է ստորադաս մարմնի վրա, և հակառակը.
4. Բողոքի քննության համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով, եթե այն քննելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ այդ մասին պատշաճ ծանուցելով բողոք բերող անձին.
5. Վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքների քննության ժամանակ յուրաքանչյուր դեպքում վերադաս մարմինը պետք է գնահատի գործողությունների բնույթը, ինտենսիվությունը և առաջացրած ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի հետևանքները, տուժողի տարիքը, սեռը, առողջական վիճակը և վերաբերելի այլ հանգամանքներ.
6. Քննարկելով բողոքը` վերադաս մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականության մասին կամ 2) բողոքը մերժելու մասին: