Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը. 1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում: Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները. 1.1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման և նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա և համապատասխանեն հետևյալ հիմնական նպատակներին. 1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանեկան միջավայրում, իսկ անհնարինության դեպքում` դրան առավել մոտ միջավայրում. 2) ապահովել երեխայի կրթությունը, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ներառյալ` սոցիալական ու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները` հաշվի առնելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի կարգավորումները. 1.2. Խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատարության միջոցով, ինչպես նաև շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում պետք է ապահովված լինեն երեխայի ու նրա ծնողի և մերձավոր ազգականների շփումն ու կապը, բացառությամբ այն դեպքի, երբ այդ շփումը, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի լավագույն շահերին: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այդ խնամքը՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում խնամքի կազմակերպմանը: Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում այլընտրանքային խնամքի կազմակերպման և դրա ձևի ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 1.4. Այն դեպքում, երբ առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն՝ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գնահատման համար: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը, համայնքի սոցիալական աշխատողին տրամադրում է եզրակացություն: Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում. 1.5. «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 14-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 1.6. Երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության կամ երեխայի խնամքի և դաստիարակության ձևի՝ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը, ուսումնասիրելով դեպքը, եզրակացություն է տրամադրում՝ առաջարկելով երեխայի խնամքն ու դաստիարակությունն այլընտրանքային խնամքի միջոցով կազմակերպելու ձևը: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը համապատասխան պայմանների առկայության դեպքում եզրակացության մեջ կարող է առաջարկել համայնքի ղեկավարին երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակել կամ կարող է առաջարկել մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպել, իսկ դրա անհնարինության կամ երեխայի լավագույն շահերից չբխելու դեպքում կարող է առաջարկել սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին երեխային տեղավորել շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում. 2. Մինչև սույն հոդվածի 1.4-րդ կամ 1.6-րդ մասով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 2.1. Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում կազմակերպության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձին (վերամիավորմանը) ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական կառավարման մարմինների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու և նախնական դիրքորոշում տրամադրելու համար: Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին որոշում կայացնելու նպատակով: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու (վերամիավորման) մասին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից, որոշման մասին տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ առաջարկելով դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծում է պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, որոշման մասին տեղեկացնում է նաև երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին, որը կազմակերպում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 4. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի պաշտպանության պլանի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Երեխայի խնամքի տրամադրման մասին եզրակացության ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն ուղեգրելու ձևը, երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունից երեխայի` կենսաբանական ընտանիք վերադառնալու համար տրվող եզրակացության ձևը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը: |