Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 73 Առերես հարցաքննությունը. 1. Եթե նախօրոք հարցաքննված երկու անձանց ցուցմունքները հակասում են միմյանց, ապա գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ նրանք կարող են հարցաքննվել առերես. 2. Առերես հարցաքննությունը կատարվում է հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 3. Առերես հարցաքննության սկզբում առաջին ատյանի դատարանը ճշտում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ. 4. Առերես հարցաքննության կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն փաստերի վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը. 5. Սկզբում հարցեր է տալիս առերես հարցաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը: Դրանից հետո առերես հարցաքննվող անձանց հարցեր են տալիս գործին մասնակցող այլ անձինք և դատարանը. 6. Առերես հարցաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրապարակում է առերես հարցաքննության կանչված անձանց` նախորդ հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները: |