FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  34

Առաջնության իրավունքի վերականգնումը.
1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվել ուշացումով` առաջին հայտի ներկայացման թվականից՝ 12 ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով).
2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ: Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
3. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա պետական լիազոր մարմինը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում.
    1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչև սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը՝ դիմումին կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
    2) հայտատուն պետական լիազոր մարմին ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ, քան առաջին հայտի ներկայացման թվականից 14 ամիս լրանալը.
    3) առաջին հայտի վավերացված պատճենը պետական լիազոր մարմին է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը: