FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Ապահովագրական փաթեթում ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները.
1. Ապահովագրության փաթեթում ներառվում են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է Կառավարությունը.
2. Ապահովագրական հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ապահովագրված անձանց տրամադրվում են Լիազոր մարմնի կողմից հաստատված չափորոշիչներին, գործելակարգերին և ուղեցույցներին համապատասխան։ Ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի (համընդհանուր անվանում) ցանկերը հաստատում է Կառավարությունը.
3. Ապահովագրական փաթեթում ներառված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դրանում ներառվող դեղերի (համընդհանուր անվանում) ցանկը կարող է փոփոխվել կամ լրացվել Կառավարության կողմից սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը.
    1) առաջարկվող ծառայությունները ծախսարդյունավետ են և ապահովում են բուժման տևողության կրճատումը, ապաքինման կամ հետվիրահատական ապաքինման ժամկետի կրճատումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը տրամադրելուց հետո անհրաժեշտ այցերի թվի կրճատումը, ժամանակավոր անաշխատունակության տևողության կրճատումը, օգտագործման ենթակա դեղերի քանակի կրճատումը․ 2) առաջարկվող ծառայության հասանելիությունը պլանային դեպքերում հնարավոր է ապահովել առավելագույնը երկու ամիս հերթագրման ժամկետը չգերազանցելով.
    3) առաջարկվող ծառայության հատուցման առավելագույն գինը չի գերազանցում համարժեք ծառայության հատուցման գնի կրկնակին: