Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 60.4 Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցումը և հրապարակումը. 1. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար գործակալություն է ներկայացվում իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը. 2. Իրական շահառուների փոփոխության գրանցման համար գործակալություն է ներկայացվում՝ 1) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիրը. 2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ. 3. Եթե իրավաբանական անձի իրական շահառուն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված. 4. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտային պահանջների հիման վրա գործակալություն ներկայացված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ հրապարակային չհամարվող տեղեկությունների, հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից առանց պետական տուրք վճարելու։ |