FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  59

Տուգանքը.
1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և չափերով.
2. Տուգանքը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում.
3. Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով.
4. Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով.
5. Հանցանք կատարած անձի եկամտի բացակայության կամ դրա չափը պարզելու անհնարինության դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով: Տուգանքի չափը որոշվում է նույն կարգով, եթե հանցանք կատարած անձի եկամուտն առաջացել է հանցանքն ավարտվելուց հետո։ Տուգանքի չափը որոշվում է նույն կարգով նաև այն դեպքում, երբ անձի ամսական եկամտի հաշվարկի արդյունքով դրա չափը պակաս է ստացվում նվազագույն աշխատավարձի չափից.
6. Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետությունը կարող է իրականացնել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը.
7. Տուգանքի նշանակման հնարավորությունը և չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, դատապարտվողի ու նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև դատապարտվողի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել։
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  59

12. Տուգանքն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի հետևանքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով.
13. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին.
14. Տուգանքը վճարելուց խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`
    1) տուգանքի մասին պրոբացիայի ծառայության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի,
    2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  59

8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
    1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
    2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով.
9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հաշվարկի արդյունքով հանրային աշխատանքների տևողությունը գերազանցում է 270 ժամը, ապա նշանակվում են 270 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ։ Եթե հաշվարկի արդյունքով հանրային աշխատանքների տևողությունը պակաս է ստացվում 60 ժամից, ապա հանրային աշխատանքները նշանակվում են այն տևողությամբ, որն ստացվել է հաշվարկի արդյունքով.
10. Այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվում է որպես լրացուցիչ պատիժ` ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ, կամ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ, և դատապարտվողը հնարավորություն չի ունենում անհապաղ կամ պատիժը կրելու ընթացքում վճարելու այն, ապա տուգանքի վճարումը կարող է հետաձգվել մինչև հիմնական պատիժը կրելու ավարտը: Եթե հիմնական պատիժը կրելուց հետո դատապարտյալն ի վիճակի չի լինում վճարել նշանակված տուգանքը, ապա դրա կատարման հարցը լուծվում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով.
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց: