FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  282

6. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձն ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու մասին կամովին հայտնել է իրավասու մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը, և հատուցել է ֆինանսական բուրգի` իր ստեղծած, կազմակերպած կամ ղեկավարած մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար.
7. Սույն հոդվածում խոշոր չափ կամ խոշոր չափերի գույքային վնաս է համարվում 2 միլիոնից 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  282

Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը.
1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝
    1) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    2) որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ 3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերի գույք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը՝
    1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,
    2) որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ 3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով.
4. Սույն օրենսգրքի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող գործունեության), որով գույք ներդրողին կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձին առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության.
5. Սույն հոդվածի իմաստով՝ գույքային վնասը ներառում է բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին և պետությանը պատճառված վնասի հանրագումարը: