Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 Դատապարտյալի կողմից գրականություն և գրենական պիտույքներ ձեռք բերելն ու դրանցից օգտվելը. 1. Դատապարտյալին թույլատրվում է հանձնուքներով և ծանրոցներով ստանալ գրականություն և գրենական պիտույքներ կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ձեռք բերել դրանք, ինչպես նաև առանց սահմանափակման, սեփական միջոցների հաշվին, բաժանորդագրվել թերթերի ու ամսագրերի. 2. Դատապարտյալին արգելվում է ստանալ, ձեռք բերել, պահել և տարածել պատերազմ, բռնություն կամ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրող կամ քարոզող, պոռնկագրական բնույթի հրատարակություններ կամ այլ նյութեր։ |