Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 65 Ընդերքի պահպանության հիմնական պահանջները. 1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են` 1) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը. 2) ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը: Սույն կետի իմաստով ինքնակամ ընդերքօգտագործում է համարվում նաև երկրաբանական ուսումնասիրության ծրագրի խախտումը. 3) օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը. 4) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործումը կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը. 5) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը. 6) լեռնային փորվածքների լցոնումը, մեկուսացումը կամ ցանկապատումը. 7) հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը: |