Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 Պահեստային դատավորը. 1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է. 2. Նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային դատավոր. 3. Մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը: |