Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 144 Ղեկավարների կամ պատասխանատու անձանց պատասխանատվությունը. 1. Վերահսկվողի ղեկավարները կամ պատասխանատու անձինք իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով վերահսկվողի շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն վերահսկվողի նկատմամբ իրենց պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն: Եթե վերահսկվողի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտում են օրենքների, այլ նորմատիվ իրավական և վերահսկվողի ներքին իրավական ակտերի խախտումներ, ապա խորհուրդը պարտավոր է ձեռնարկել միջոցներ այդ խախտումների վերացման և հետագայում չկրկնման ուղղությամբ. 2. Վերահսկվողի ղեկավարները կամ պատասխանատու անձինք վերահսկվողի առջև պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով վերահսկվողին պատճառված վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Եթե վերահսկվողին վնաս պատճառած արարքն իրականացրել են վերահսկվողի մեկից ավելի ղեկավարներ կամ պատասխանատու անձինք, ապա նրանք վերահսկվողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Վերահսկվողին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են վերահսկվողի այն ղեկավարները կամ պատասխանատու անձինք, որոնք վերահսկվողին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ հնարավոր դեպքերը՝ 1) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի, խոշոր ռիսկերի առավելագույն չափի սահմանված նորմատիվների խախտումով ստանձնած ապահովագրական պարտավորությունների կամ կնքված այլ գործարքների հետևանքով վերահսկվողին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում վերահսկվողի գործադիր տնօրենը, իսկ եթե տվյալ գործարքի կնքման համար օրենքով պահանջվում է խորհրդի որոշում, ապա խորհրդի անդամները և գործադիր տնօրենը. 2) գործադիր մարմնի անդամները պարտավոր են հատուցել նաև վերահսկվողի խորհրդի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի խախտումներով կնքված գործարքների հետևանքով վերահսկվողին պատճառված վնասները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 144 3) եթե վերահսկվողի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտել են օրենքների, այլ նորմատիվ իրավական և վերահսկվողի ներքին իրավական ակտերի խախտումներ, և հետագայում վերահսկվողը կրել է նույն խախտումներով պայմանավորված վնաս, ապա խորհրդի անդամները համապարտ պատասխանատվություն են կրում այդ իրական վնասների հատուցման համար, բացառությամբ եթե խորհրդի անդամն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է այդ խախտումները կանխելու ուղղությամբ բավարար և խելամիտ գործողություններ. 4) եթե ներքին աուդիտի կողմից ստուգման արդյունքներով բացահայտված օրենքների, այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ տեղեկությունները վերահսկվողի խորհրդին չեն ներկայացվել, և հետագայում վերահսկվողն այդ խախտումներով պայմանավորված վնասներ է կրել, ապա ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է հատուցել այդ վնասները. 3. Անձն ազատվում է վերահսկվողին պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են վերահսկվողի շահերից: Մասնավորապես` 1) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով` կայացվել են որոշումներ, նույնիսկ եթե դրանք վերահսկվողին հետագայում հասցրել են այնպիսի վնասներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիս հստակորեն հաշվի է առնվել որպես բիզնես ռիսկ. 2) եթե ղեկավարի կամ պատասխանատու անձի կողմից սխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ՝ առանց վնաս պատճառելուն հատկապես ուղղված միտման, և եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները: Վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց պաշտոնից ազատվելը չի ազատում ղեկավարներին կամ պատասխանատու անձանց իրենց մեղքով վերահսկվողին պատճառված վնասի համար պատասխանատվությունից. 4. Վերահսկվողը կամ վերահսկվողի այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք` համատեղ) տնօրինում է (են) վերահսկվողի կանոնադրական կապիտալում մասնակցության մեկ և ավելի տոկոսը, իրավունք ունի (ունեն) վերահսկվողի ղեկավարների կամ պատասխանատու անձանց դեմ հայցով դիմելու դատարան՝ վերահսկվողին պատճառված վնասների փոխհատուցման պահանջով: |