Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Եզրափակիչ և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 14-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից հետո՝ երկու տարի անց (14-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից). 2. Գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը. 4. Սույն օրենքի հիման վրա համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո դադարեցվում է տվյալ բնագավառի քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կազմում գործող տվյալ բնագավառը վերահսկող տեսչության գործունեությունը: Տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող. 5. Տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող Խորհուրդների առաջին կազմում հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության համար հայտարարությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը: 2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-254-Ն |