Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 83 Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը. 1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից. 2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից: 4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը. 5. Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում. 6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 83 Ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները. 7. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը). 8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում մինչև երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ։ Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների հաստատումը թեկնածուների այն մասով, որը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը։ |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 83 12. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները: |