FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները.
1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը՝
    1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․ 2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․ 3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․ 4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը․ 5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.
    6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․ 7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․ 8) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

9) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․ 10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․ 11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.
    12) նախապատրաստում և իրականացնում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․ 13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների ղեկավարների և դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․ 14) հետևում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ և անհրաժեշտ միջոցառումներ․ 16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումները․ 17) մշակում և սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը և ծիսակարգերը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի և Հաղթանակի և խաղաղության տոնի և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում.
    18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոններին ծանոթացնելու նպատակով.
    19) իրականացնում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  17

20) տրամադրում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձող նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն.
2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ: