Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 6. Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը: Հերթական վարկային պայմանագիրը կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են` ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը. բ) վարկառուի անձնագրային տվյալները. գ) վարկային պայմանագրի և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները). դ) վարկի չափը և ժամկետը. ե) վարկի մարման մասին տեղեկություն. զ) այլ տեղեկություններ. 7. Վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 ԳՐԱՎԱՏԱՆ և ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրային հիմունքներով. 2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան. 3. Հայտատուն վարկավորման ընդհանուր պայմանները լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին. 4. Գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններում կատարվող փոփոխություններն ու լրացումները գրավատունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է գրավատանը: Եթե լիազոր մարմինն ընդունել է գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա գրավատունը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում գրավատանը տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե գրավատունը վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա վերջինիս որոշումը` գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք` ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին. բ) վարկառուներին կարող են պատճառել վնաս: |