FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  188

Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը. Արտադրողների կամ ներմուծողների (դիստրիբյուտորների) կամ իրացնողների, ինչպես նաև սննդի շղթայի (սննդի ոլորտի) բոլոր փուլերում գործառնություններ կատարողների կողմից տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջները խախտելը, այդ թվում՝ առանց համապատասխանության գնահատման իրականացման համապատասխանության գնահատման ենթակա արտադրանք (այդ թվում՝ ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը, արտադրանք թողարկելը շրջանառության մեջ դնելու նպատակով), բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից համապատասխանության գնահատման կանոնները խախտելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։ Չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում համապատասխանության գնահատման մարմինների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը` կիրառելով հավատարմագրման նշանը և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  188

Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով: Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերով սահմանված պահանջները սահմանված ժամկետի ընթացքում չպահպանելը կամ առանց Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։