Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 24 Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը և բյուջետային ծրագրերի գնահատումը. 1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է կառավարությունը` իր սահմանած կարգով. 2. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը. 3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում` ա) սույն օրենքի և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ. բ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ. գ) բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ. 4. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով: |