Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. 1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է սույն օրենքով ժողովի գումարման մասին սահմանված կարգով Ընկերության դրամական վճարման ենթակա քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսվելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ ծանուցվեն սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի` իրենց կողմից իրականացման հնարավորության մասին: Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի` ա) տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի մասին. բ) տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման գնի (այդ թվում` տեղաբաշխվող քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող Ընկերության բաժնետերերի համար տեղաբաշխման գնի) մասին. գ) Ընկերության բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով ձեռք բերվող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի որոշման կարգի, ինչպես նաև այդ իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին. 2. Բաժնետերն իրավունք ունի իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն` քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկող արժեթղթերի ձեռքբերման մասին Ընկերությանը գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով, որը պետք է բովանդակի` ա) բաժնետիրոջ լրիվ ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը), պետական գրանցման տվյալները (անձնագրային տվյալները), գտնվելու (բնակության) վայրը. բ) ձեռք բերվող բաժնետոմսերի և (կամ) արժեթղթերի քանակը. գ) բաժնետոմսերի և (կամ) արժեթղթերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը: Ծանուցումը պետք է ներկայացվի Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան մեկ օր առաջ: |