Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 87 Ապրանքների ժամանումը Միության մաքսային տարածք. 1. Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները պետք է փոխադրողի կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձի կողմից հասցվեն ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր: Ընդ որում, ապրանքների փաթեթվածքի ամբողջականության խախտում, ինչպես նաև դրված կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների փոփոխություն, հեռացում, ոչնչացում, վնասում կամ փոխարինում չեն թույլատրվում. 2. Եթե Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելն ընդհատվում է, ինչպես նաև եթե նավը կամ օդանավը հարկադրված կանգառ կամ վայրէջք է կատարում Միության մաքսային տարածքում վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն, սահմանված վայրերում կանգառ կամ վայրէջք կատարելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, փոխադրողը կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր: Փոխադրողի կամ այլ անձանց՝ սույն կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում. 3. Ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելուց հետո դրանք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում՝ բացառությամբ նավերով փոխադրվող ապրանքների. 4. Սույն Օրենսգրքի 88-91-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 87 Ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները դրանց՝ Միության մաքսային տարածք ժամանելուց հետո իրականացվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան. 5. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում՝ 1) նավերով և օդանավերով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքը հատում են՝ առանց Միության մաքսային տարածքում տեղակայված նավահանգիստ մտնելու կամ օդանավակայանում վայրէջք կատարելու. 2) Միության և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքի մի մասից նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մյուս մասը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում վայրէջք կատարելու կամ Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ նավի մուտք գործելու. 3) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ: |