Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ. Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով: Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կարծիքները: Մարզերի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են սույն օրենքով։ Համայնքների և մարզերի սահմանների ամրացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |