Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 26 Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների սահմանումը. 1. Արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետների գոտիները տարածքի տեղամասեր են, որտեղ բնական երևույթների, տնտեսական կամ այլ գործունեության հետևանքով շրջակա միջավայրում տեղի են ունեցել բացասական փոփոխություններ, որոնք սպառնում են բնակչության առողջությանը, բնական էկոհամակարգերի հավասարակշռվածությանը, բուսական և կենդանական աշխարհին: Արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետների գոտիների տարածքներում մարդկանց կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված տնտեսական գործունեության որոշակի տեսակները դադարեցվում կամ սահմանափակվում են, և միջոցներ են ձեռնարկվում բնական ռեսուրսների վերականգնման ու վերարտադրության ուղղությամբ. 2. Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով առաջացած իրավիճակի տևողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից: |