Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները. 1. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Պրոբացիայի ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 2. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ. 4. Որպես «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված խրախուսանքի տեսակների այլընտրանք՝ երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար պրոբացիայի ծառայողը կարող է պարգևատրվել կրծքանշանով. 5. Կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: |