Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը. 1. Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ. 2. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում. 3. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նստաշրջան կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում. 4. Արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաև վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝ 1) արտահերթ նստաշրջանի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերի անվանումները և քննարկման հաջորդականությունը, 2) արտահերթ նստաշրջանը սկսելու օրը և ժամը, 3) արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը, 4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 5. Գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերի քննարկման տևողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաև Կանոնակարգով և Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր. 6. Արտահերթ նստաշրջանի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով. 7. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միևնույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 44 8. Արտահերթ նստաշրջանը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նստաշրջան կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. 1) Կառավարության նախաձեռնության դեպքում վարչապետը ստացել է արտահերթ նստաշրջանը սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի բանավոր համաձայնությունը. 2) պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ. 9. Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սույն հոդվածի պահանջներին՝ 1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգը, ինչպես նաև օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում. 10. Եթե Կառավարությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։ |