FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  51

Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել.
1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`
    1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
    2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
    3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.
    4) մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
    5) հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, աջակցող միջոցների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.
    6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.
    7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  51

8) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի.
    9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ՝
    1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.
    2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.
    3) հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, և պարտապանը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ: