Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 74 Գրավոր ապացույցը. 1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը). 2. Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունները. 3. Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից. 4. Առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը. 5. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում։ Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացնելու այլ կարգ. 6. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մի մասը, ապա գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել դրա քաղվածքը։ Առաջին ատյանի դատարանը կարող է քաղվածք ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնել ամբողջական փաստաթուղթը, եթե քաղվածքը վավերացված չէ օրենքով սահմանված կարգով կամ պարունակում է փաստաթղթի մյուս մասերի վերաբերյալ տեղեկատվություն, և դրա բովանդակությունը կարող է պարզվել փաստաթղթի մյուս մասի կամ ամբողջ փաստաթղթի բովանդակությամբ։ Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը մի մասով կամ ամբողջությամբ հանվում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից։ |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 74 7. Գործի քննության ընթացքում գրավոր ապացույցների բնօրինակները հետազոտելուց հետո դատարանը դրանք կարող է վերադարձնել ներկայացրած անձին, եթե նա միջնորդում է այդ մասին, և նման միջնորդության բավարարումը չի խոչընդոտում ապացույցների հետագա հետազոտմանը: Այս դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը. 8. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ դատարանը վերադարձնում է, եթե այդ փաստաթղթերը վերադարձնելը չի հակասի վճռի բովանդակությանը և էությանը: Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելու դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով հաստատված պատճենը կամ քաղվածքը: |