Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. Կարգապահության համար պատասխանատու են` 1) կոմիտեում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները. 2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները. 3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները: Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են` 1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ. 2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ. 3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն. 4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս. 5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար. 6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք: |