Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները. 1. Վիճակախաղերի կազմակերպումը վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց է, որը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով. 2. Վիճակախաղի կազմակերպման տեսակներն են՝ խաղարկությունով, առանց խաղարկության կամ համակցված. 3. Խաղարկությունով վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց հետո կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով. 4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո. 5. Համակցված վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և' այն ձեռք բերելուց ու կազմակերպչի կողմից խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով. 6. Վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով: 7․ Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային եղանակով կամ ինտերնետ հասանելիության միջոցով վիճակախաղի կազմակերպումը, այդ թվում` ավտոմատացված սարքավորումների միջոցով առանց խաղարկության, խաղարկությունով և համակցված վիճակախաղի կազմակերպումը. 8. Վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝ 1) լիցենզիայի համարը. 2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը. 3) վիճակախաղերի տեսակները, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը. 4) մասնակցության կարգը. 9. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը: |