FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Ապահովագրական փաթեթի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների խմբերի՝ ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը.
1. Սույն օրենքով նախատեսված ապահովագրական հատուցման ենթակա են բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների խմբերի հետևյալ ծախսերը․ 1) հիվանդությունների կամ վիճակների, ներառյալ դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով մատուցվող հետազոտությունների և խորհրդատվությունների, «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան պատվաստումների իրականացման ծախսերը.
    2) հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում բուժման նպատակով տրամադրվող դեղերի, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, վիրահատությունների, վիրահատական և ֆիքսող միջոցների, այլ բուժական միջամտությունների, այդ թվում՝ ֆիզիոթերապևտիկ, թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործման, հետվիրահատական միջոցառումների և խորհրդատվության, հիվանդասենյակի, միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի ապահովման ծախսերը.
    3) շտապ բժշկական օգնության և սպասարկման՝ տեղափոխման համար նախատեսված օդային տրանսպորտի կամ տրանսպորտի այլ միջոցներով պացիենտների անհետաձգելի տեղափոխման կազմակերպման, ինչպես նաև մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ պացիենտների տեղափոխման ծախսերը.
    4) քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով տրամադրվող դեղերի, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, մասնագիտական խորհրդատվությունների, այլ բժշկական միջամտությունների, այդ թվում՝ ֆիզիոթերապևտիկ ծախսերը.
    5) վերջույթների, հոդերի, օրգանների պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների ծախսերը.
2. Ապահովագրական փաթեթի մեջ ընդգրկված բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների, դրանց մատուցման ժամանակ առանձին դեղերի տրամադրման, հետազոտությունների անցկացման, սննդով, կացարանով ապահովման համար սահմանվում է մասնակի հատուցում՝ համավճարի կիրառմամբ, որը նպատակ ունի՝
    1) հատուցելու ապահովագրական հատուցման չափերի և բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայության համար հաշվարկված ծախսերի տարբերությունը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

2) զսպելու բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների անհարկի սպառման ծավալները.
3. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատում է Կառավարությունը.
4. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման և համավճարների չափերը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ)՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա հաշվարկված ծառայության գնին կամ ծախսերի նորմատիվին համապատասխան.
5. Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար սահմանված համավճարների՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափերը չեն կարող գերազանցել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնի կրկնակին։ 6․ Համավճարի չափը, ապահովագրական հատուցման ենթակա ծախսերը կիրարկումից առնվազն մեկ ամիս առաջ Հիմնադրամի կողմից պարտադիր հրապարակման ենթակա են Հիմնադրամի պաշտոնական կայքէջում։