FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը.
1. Սույն օրենքը կարգավորում է հանրությանը և յուրաքանչյուր անձի թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականություն իրականացնելու միջոցով արդյունավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, սահմանում հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովելու, ամպային տիրույթում տեղակայելու, այդ տեղեկությունների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու եղանակները.
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված տեղեկությունները հավաքելու, մշակելու, օգտագործելու, տվյալների շտեմարաններ ստեղծելու, դրանք կառավարելու, տեղեկությունները հասանելի դարձնելու հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտների իրավաբանական անձանց և սույն օրենքով նախատեսված՝ պայմանագրեր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող շտեմարանների կամ տեղեկատվական համակարգերի վրա, որոնց միջոցով օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման կամ ծառայությունների մատուցման ընթացքում կատարվում է ֆիզիկական անձի նույնականացում անձը հաստատող տվյալների հետ՝ անկախ այն հանգամանքից՝ այդ տվյալները հավաքվում կամ մշակվում են օրենքի հիման վրա, թե տվյալների սուբյեկտի համաձայնությամբ.
3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերում օրենքով պաշտպանվող տեղեկությունների կամ տվյալների շտեմարանների վրա: