FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  60.5

Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովումը.
1. Գործակալությունն իրականացնում է ընթացիկ վերահսկողություն իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով.
2. Պետական մարմինը, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության առնչությամբ հայտնաբերում է կասկածներ, այդ մասին անմիջապես ծանուցում է գործակալությանը.
3. Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա կարող է հարուցել վարույթ իրական շահառուների հայտարարագրման՝ սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանումն ստուգելու նպատակով, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ.
4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս գործակալությունն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց առնչվող տեղեկություններ, այդ թվում՝ հարկային և մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
5. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև եթե տեղեկությունների արժանահավատության առնչությամբ կասկածների առկայության դեպքում իրավաբանական անձը գործակալության պահանջով չի ներկայացնում իր հայտարարագրի հիմքում ընկած պատշաճ ուսումնասիրության փաստաթղթերը, կամ դրանք բավարար չեն կասկածները փարատելու համար, ապա գործակալությունը նյութերը եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում.
6. Սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաև սույն գլխի կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում գործակալությունը կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  60.5

7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտի կազմակերպության առնչությամբ կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործակալությունն այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։