FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  58.1

Հանքի փակման ծրագիր ներկայացնելը.
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ դիմում է լիազոր մարմին՝ հանքի փակման ծրագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ենթարկելու համար.
2. Դիմումին կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`
    ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
    բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարված ռեկուլտիվացման աշխատանքները,
    գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,
    դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
    2) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
    3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.
    4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
3. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ և 9-րդ մասերով սահմանված կանոնները.
4. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում հանքը փակելու վերաբերյալ, որը ներառում է հանքի փակման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջները և դրանց իրականացման հավաստիության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն։
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  58.1

5. Փորձաքննական բացասական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հանքի փակման ծրագիրը վերադարձնում է ընդերքօգտագործողին։ Ընդերքօգտագործողը ծանուցումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին է ներկայացնում հանքի փակման նոր ծրագիր` սույն հոդվածով սահմանված կարգով: