Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 86 Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգը և պայմանները. 1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս. 2. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ. 3. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո. 4. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս տեղաշարժվել չի թույլատրվում տվյալ քրեակատարողական հիմնարկում վեց ամսից պակաս ժամկետով պատիժ կրողներին, չհանված կամ չմարված տույժեր ունեցող դատապարտյալներին, անվտանգային գոտու խիստ պայմաններում գտնվողներին, պատժի կատարման ընթացքում դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտյալներին, ռեցիդիվի դեպքում, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց. 5. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել չի թույլատրվում այն վայրերում, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից. 6. Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու իրավունքից օգտվող դատապարտյալները տեղավորվում են քրեակատարողական հիմնարկների առանձին բնակելի շենքերում. 7. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 86 8. Դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կարգապահական կանոնների խախտման կամ կատարվող աշխատանքի բնույթը փոխվելու դեպքում առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման տեղաշարժվելու իրավունքը վերացվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։ |