FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  75

Ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը.
1. Դատավորը կարող է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով, եթե համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին: 2․ Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները.
3. Յուրաքանչյուր թափուր տեղի համար քվեարկելիս Ընդհանուր ժողովի մասնակիցն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր.
4. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայները.
5. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին.
6. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Ընդհանուր ժողովի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն.
7. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրված թեկնածուին Ընդհանուր ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով մեկ օրվա ընթացքում առաջարկում է Ազգային ժողովին: 8․ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու և ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ՝ սույն հոդվածով նախատեսված կարգով: