Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 911 Բանկային գրքույկ. 1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ: Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաև հաշվում մուտքագրված և հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները և բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը: Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի և ավանդատուի միջև ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ. 2. Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը և ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս: Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ: Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151): |