FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց պարտականությունները տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում.
1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է`
    ա) հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան.
    բ) սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում` ստեղծել պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա (այսուհետ` տեխնիկական անվտանգության ծառայություն).
    գ) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները.
    դ) արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում.
    ե) մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր տեխնածին վթարների հավանականության նվազեցման ուղղությամբ.
    զ) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների և արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար.
    է) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում.
    ը) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց արտադրական վտանգավոր օբյեկտներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ.
    թ) ապահովել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը.
    ժ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով լիազոր մարմնին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին.
    ժբ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը.
    ժգ) դադարեցնել արտադրական վտանգավոր օբյեկտի կամ դրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը, եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է տեխնածին վթարի սպառնալիքը.
    ժդ) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում.
    ժե) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը.
2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի` սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները դադարում են ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու պահից: